
Հայաստանի տնտեսական աճն ապահովված է կառավարության ծրագրով նախատեսված տեմպերով։
Կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 5,9 տոկոս տնտեսական աճ։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր սահմանած նպատակադրումը տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելն էր։ 2021 թվականին արձանագրվել է 5,8 տոկոս աճ, 2022 թվականին՝ 12,6 տոկոս, 2023 թվականին՝ 8,3 տոկոս։ Հետևաբար, մեր նպատակային ցուցանիշը՝ տարեկան միջին 7 տոկոս տնտեսական աճն ապահովված է»,- նշեց Փաշինյանը։