ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ապահովման հարցում։
ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Մենք կօգնենք, քանի որ, մեր կարծիքով, դա անհրաժեշտ գործոն է ուկրաինական հակամարտության կարգավորմանը հասնելու համար», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը։



