Բանախոսը անրադարձ կատարեց աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական դասավորվածություններին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև խոսեց Հայաստանի ներքաղաքական հարցերին մասին․«Երբ նայում ես՝ ինչ է կատարվում աշխարհում և ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում ես, որ ինչ-որ բան չի համընկնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նա նկատեց, որ աշխարհում նոր իրավիճակ «Աշխարհը մտնում է նոր փուլի մեջ, և թվում էր՝ մենք դրա վրա պետք է կառուցեինք մեր քաղաքականությունը, որովհետև սկսվում են նոր մարտահրավերներ, նոր վտանգներ: Բացի ամեն ինչից, այս տարածաշրջանում ունենք հսկայական հարց, որը Ղարաբաղի հարցն է, որը նաև Հայաստանի անվտանգության հարց է, որն անվտանգության հարց է բոլորիս համար»:
Խոսելով Արցախի հիմնահարցի մասին՝ Վազգեն Մանուկյանը նկատեց, որ բանակցություններ տեղի չեն ունենում, մինչդեռ բանակցությունները նպաստում են, որ պատերազմ չլինի.«20 տարի հաջողվեց ստատուս-քվոն պահպանել»:
Մանրամասները տեսանյությում:



