«Մեր ձևով» շարժման և Կարապետյանների անունից բանակի կազմավորման օրվա առթիվ ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում։
Նշենք, որ աայսօր՝ հունվարի 28–ին, Հայկական բանակի կազմավորման 34–րդ տարեդարձն է, քաղաքացիներն ու քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր։
Նախօրեին առաջին անգամ նշվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը։
1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր՝ առանց նախարարության:
1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Իսկ արդեն 1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:
Հայաստանի զինված ուժերի տոնը սահմանվել է 2001 թվականի հունվարի 6-ին` «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականին օրենքում կատարված փոփոխություններով` այն ոչ աշխատանքային է։
Գիտակցումը, որ բանակը երկրի անվտանգության առաջին երաշխավորն է, մեզ պետք է ստիպի բանակաշինության ընթացքը դարձնել արդյունավետ, իրականացնել բարեփոխումներ, ստեղծել 21-րդ դարին հարիր մարտունակ բանակ:



