Սուրեն Գրիգորյանն ասում է՝ եկել եք, որ նայեք՝ ո՞ր թիվն ենք սխալ ասել, որ թիվը չէ՞։ Մենք հենց դրա համար ենք գալիս, մենք ընդդիմություն ենք, մենք գալիս ենք ցույց տալու, որ այս մարդիկ չեն տիրապետում թվերին, գրություններին սխալ են պատասխանում։ Մենք ավագանու նիստին հնարավորություն ենք ունենում այդ մասին բարձրաձայնելու»։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, ավագանու արտահերթ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ նշելով, գրավոր հարցումներ են ուղարկում և մշտապես պատասխանների մեջ թվերի անհամապատասխանություն տեսնում, ինչի մասին էլ բարձրաձայնում են։
Լրագրողի հարցին, թե ինչի՞ց սկսվեց քաշքշուկը, Սամվել Հակոբյանը պատասխանեց, որ իրենց դիտարկմանն այն մասին, որ թվերի մեջ անհամապատասխանություն կա, Տիգրան Ավինյանն արձագանքել է «իա»։
«Իա» բառին ոնց էլ արձագանքես, ոչ կոռեկտ է ստացվելու, դրա համար ավելի լավ է գորգոռաս կոռեկտ բառերով։ Ես դեմ եմ ցանկացած տեսակի վիրավորանքներին ու հայհոյանքներին»,–ասաց ավագանու ընդդիմադիր անդամը՝ նշելով, որ իրեն նիստից հեռացնելու որոշում է կայացվել, սակայն պատրաստվում է մասնակցել նիստի շարունակությանը