Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է համահո...

Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է համահունչ միջազգային գործընթացների հետ։ Այս մասին Կապանում օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր այն աղետները, որոնք մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք, առանձնահատկությունները ուսումնասիրելիս, գալիս ենք մի արձանագրման, որ մենք այդպես էլ, որպես կանոն, չենք կարողացել մեր պատմության տակտը համահունչ դարձնել միջազգային զարգացումների տակտի հետ:

Այն, ինչ Վաշինգտոնում տեղի է ունեցել, նշանակում է՝ մեր քաղաքականության տակտը դարձել է համահունչ միջազգային որոշակի պրոցեսների հետ: Սա չափազանց կարևոր է, և սա, թերևս, մեր մի քանի հարյուրամյակների առաջին իրատեսական և ռեալ հնարավորությունն է դառնալ միջազգային զարգացումներին համահունչ: Սա չափազանց կարևոր արձանագրում է»,- ասել է նա: