![Էնքան են մեքենաս թալանել, որ զահլես գնացել ա,...](/imgs/posts/medium/2025/02/2f32cac.png)
Իմ անձնական փորձից ասեմ, ես մարդ եմ, ում մեքենան տարվա մեջ հինգ անգամ թալանում են, վերջին դեպքն էլ թարմ է, բայց բացի թալանելը, նաև այլ գործողություններ են արել: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Հետաքրքիր է, որ այդ հանցագործությունները տեղի են ունենում ոստիկանության անմիջապես հարևանությամբ, տունս այդտեղ է բախտի բերմամբ: Ես տեսախցիկները հանում եմ, տրամադրում եմ ոստիկանությանը, ասում են, որ բան չկա, տեսախցիկները միգուցե չեն ֆիքսել, այդ գողերն էլ թալանում են: Դրանից հետո հանցագործության մասին հաղորդումներ չեմ տալիս, արդեն զահլես գնացել է: Օրը ցերեկով գալիս են մարդկանց մեքենաները թալանում են ու վերջը մի գործ չի բացահայտվում»,- ասաց պատգամավորը: