Մենք ոչ միշտ ենք ամեն ինչին նույն աչքով նայու...

Եկեք կենտրոնանանք այն բաների վրա, որոնք մենք կարող ենք անել համատեղ, ինչ օգուտ կարող ենք տեսնել այդ անվտանգության ռազմավարությունից, որովհետև մենք դեռ դաշնակիցներ ենք Ամերիկայի հետ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է ԵՄ-ն մտածում Թրամփի վարչակազմի այն հայտարարությանը, որ Եվրոպան անկման վիճակում է և կոչ է արել ձևավորել դիմադրողականություն Եվրոպայի ներկայիս ուղու նկատմամբ:

Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմն իր ազգային անվտանգության խորհրդատվական փաստաթղթում նշել է, որ Եվրոպան անկման վիճակում է և կոչ է արել ձևավորել դիմադրողականություն Եվրոպայի ներկայիս ուղու նկատմամբ:

«Մենք ոչ միշտ ենք ամեն ինչին նույն աչքով նայում, բայց դա մեր ներքին գործերն են և մենք կարող ենք ինքներս լուծել այդ հարցերը: Եկեք կենտրոնանանք մեզ համար ավելի գլոբալ հարցերի վրա, ինչպիսիք են՝ Չինաստանի տնտեսական պարտադրողական պրակտիկան, որին մենք երկուսս էլ առնչվում ենք և այն սպառնալիքը, որը գալիս է թշնամի դերակատարներից, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը», - ընդգծել է Կալլասը: