Մենք Պուտինին առաջարկել ենք հանդիպում անցկացն...

Թրամփը ցույց է տվել, որ ցանկանում է մինչև վերջ աջակցել Ուկրաինային, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։

Նա հավելել է, որ տարածքային զիջումների վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը փոխվել է։

«Կարծում եմ՝ նա այսօր հասկանում է, որ մենք չենք կարող պարզապես տարածքներ փոխանակել։ Դա անարդար է», - ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Պուտինին որպես հանդիպման վայր առաջարկվել է նաև Ղազախստանը։

«Մենք առաջարկեցինք հանդիպումներ անցկացնել Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Եվրոպայում և չեզոք երկրներում, ինչպիսիք են Ավստրիան կամ Շվեյցարիան։ Մենք ասացինք. «Նույնիսկ եթե դուք ցանկանում եք որևէ այլ տեղ, օրինակ՝ Ղազախստանում, մենք պատրաստ ենք»», - նշել է Զելենսկին։