Մենք պետություն ենք ստեղծել, մի սրիկա ծախել է...

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են կառավարության շենք։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ելույթում հայտարարեց, որ քանի որ կառավարությունն անգործության է մատնվել, ժողովուրդը գնում է կառավարության մոտ։ Իշխան Սաղաթելյանը պահանջեց Ազգային ժողովին հրատապ նիստ գումարել և դնել Փաշինյանի հրաժարականի հարցը։

«Մենք պետություն ենք ստեղծել, մի սրիկա դա ծախել է, պետք է հետ բերենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։