Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՀ պետական օրհներգի և Արարատ-Արագած դիսկուրսի մասին, ասել է. «Ամեն ինչ մեր աշխարհընկալման մեջ է: Ես ուրիշ տեղ դպրոց գնացած, թերթ կարդացած, հեռուստացույց նայած մա՞րդ եմ: Բայց իմ մեջ է խնդիրը: Ես զարմացած եմ, որ օրհներգի հետ կապված դուք այդպիսի կոնտեքստ եք դնում, որովհետև ես ասում եմ՝ օրհներգի տեքստի մեջ բան չի փոխվում: Մենք ասում ենք, ՀՀ պետական օրհներգն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով, որովհետև օրհներգից հետո ծափ ենք տալիս, ստացվում է՝ զոհվելու տեսարանին:
Պատասխանելով հաջորդ հարցին՝ Փաշինյանը նշեց. «Ես խոսել եմ մի ժամանակաշրջանի մասին, երբ որ մենք անռնվազն որքան սպառազինություն գնել ենք, դրանից շատ նվեր ենք ստացել, ես խոսել եմ դրա մասին: Երբեք չի եղել որ մենք գործարանային արտադրության զենք նվեր ստանանք: Խնդիրն աշխարհն ընկալելու մեր ձևերին չանդրադառնալու մեր սովորության մեջ է:
Ընդ որում, շատ բաներ կան աշխարհում որ չեն փոխվում: Իմ մեջ էլ կա խնդիր, ձեր մեջ էլ կա խնդիր, որովհետև մենք նույն տեղն ապրող մարդիկ ենք: Մենք ունեցել ենք կոնսենսունսներ: Մեր կոնսենսուսն առնվազն որոշակիորեն պատմական Հայաստանիի տրամաբանության մեջ է եղել, հակասությունը պատմական Հայաստանի ընկլաման մեջ է եղել, բայց իրական Հայաստանի մեր մտածողության մեջ որպես բազիս, երբեք չի եղել: Որպես դրա թիվ մեկ պատասխանատվություն կրող անձ ասել եմ՝ ինչ պետք է անենք այդ խնդրի հետ և հանգել եմ այն եզրակացության, որ մենք պետք է որդեգրենք պատմական և իրական Հայաստանի ընտրանքի մեջ, պետք է որդեգրենք իրական Հայաստանը որպես Հայաստանի պետական ռազմավարություն՝ այսօր, վաղը և ընդմիշտ։ Դա է ՀՀ հարատևությունը պահպանելու միակ տարբերակը, ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի: Դա է միակ տարբերակը»,- նշել է նա։
Ինչպես կաշխատի այս տարբերակը, դա կախված է դրանից, թե մենք ինչպես կորդեգրենք էդ տարբերակը: Ինչքանով համապարփակ կորդեգրենք էդ ռազամավարությունը որպես գաղափարախոսություն, ինչքան լիարժեք և ամբողջական որդեգրենք, էդքան էդ շանսը պրակտիկայւոմ կիրառելու մեր հնարավորոսւթոյւնը և հավանականությունը կմեծանա: սրա մասինէ խոսքը»,- նշել է նա: