Մենք պետք է հզորանանք, քանի որ կարևորը ուժի գ...

Ադրբեջանը շարունակելու է հզորանալ՝ այդ թվում ռազմական տեսանկյունից, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի աշխատում, և հիմնականը ուժի գործոնն է: Այս մասին գրավյալ Զանգիլան կատարած այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

«Մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք, մենք պետք է ավելի ուժեղ լինենք, հզորանանք։ Անհրաժեշտության դեպքում մենք պետք է թշնամուն վռնդենք մեր տարածքից», - ասել է նա:

Ալիեւը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանը դեմ է արտաքին միջամտությանը իր ներքին գործերին: