Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով Սփյուռքում դժգոհությունը կապված է նրա հետ, որ մենք՝ Հայաստանը, պարտվել է:
«Մենք կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, մեր հայրենակիրցներն իրենց պատմական հայրենիքից զրկվել են: Մեր մի քանի հազար տարվա պատմությունն այս պահին ընդհատվել է»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, Դուք ասում եք պատմական հայրենիք է, նա արձագանքեց. «Դա այդ մարդկանց պատմական հայրենիքն է: Մուշը, օրինակ, իմ պապիկի ծննդավայրն է, պատմական հայրենիք է ինձ համար, բայց ՀՀ սահմանում չի գտնվում: Ես ձեզ Մուշի օրինակն եմ բերում, որ Արցախը հասկանաք»:
Մանրամասն՝ տեսանյութում:



