Մենք իրատեսական համարում ենք պայքարել Արցախի, արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի համար: Այս մասին Աբովյան քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Մենք կարծում ենք, որ այստեղ կա հնարավորություն: Սա շատ բնական և տրամաբանված պահանջ է, սա նաև աշխարհի հիմնական գերտերությունների կողմից շատ ընկալելի պահանջ է: Ինչքանով է սա հավանականը, ինչքանով է սա իրատեսական, առնվազն այդ պահանջը ֆիքսելը և մեր արտաքին քաղաքական օրակարգում սա ունենալը միանշանակ իրատեսական է, պետք է և այդ իրավունքի գոնե բանակցային մակարդակում ֆիքսելը միանշանակ իրատեսական է։ Հետո արդեն սա ֆիքսելուց հետո պետք է մտածենք արդեն մնացածի մասին, բայց այն որ սրանից այս իշխանությունները չեն խոսում ու ասում են՝ իրատեսական չի հետևաբար չենք էլ ուզում սրանից խոսել, սա ես կարծում եմ դավաճանական մոտեցում է մեր պետական ազգային շահերի նկատմամբ»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։



