Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որևէ խնդիր չունեն Հայաստանի հետ։
Այս մասին ՌԴ նախագահն ասել է Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում՝ անդրադառնալով հարցին, թե անցած օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հետ կապվե՞լ է՝ հաշվի առնելով, որ նա այս օրերին հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ։
«Մենք Հայաստանի հետ ոչ մի խնդիր չունենք։ Վարչապետ Փաշինյանի հետ էլ ոչ մի խնդիր չունենք, մենք նրա հետ մշտական կապի մեջ ենք»,- ասել է Պուտինը։