Մենք ձեր պրոբլեմներին տեր ենք դառնալու․ Ռոբեր...

Պետությունն է կազմակերպում տեղահնվածների վերաբնակեցումը։ Պետությունը հիմա ուղղակի պարտավորություն է կրում  ձեր առջև։ Պետք է ձեր հարցերի լուծումը պետությունը վերցնի իր վրա։ Արթիկում ընտրողների հետ հանդիպմանը, ի պատասխան տեղահանված շահումյանցու հարցին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր ծրագիրը սա է․ Պետության անունից պետության առաջնորդն է այդ թուղթը ստորագրել և հանձնել։ Մենք չենք կարող իշխանությունը վերցնելուց հետո ասել՝  նա է ստորագրել, ես քո առջև պարտավորություն չունեմ։ Դա անպատասխանատու ղեկավարում կլինի։ Մենք այնուամենայնիվ ձեր պրոբլեմներին տեր ենք դառնալու»,- ասաց Երկրորդ նախագահը։