Մենք չենք կարող որոշել ԼՂ-ի փոխարեն, իրենք պե...

Մենք այսօր առաջնային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների հարցը, եւ կարեւոր ենք համարում, որ ԼՂ ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը խոսի այդ բոլոր թեմաների մասին: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրենք պետք է որոշումներ կայացնեն, մենք էլ կաջակցենք մեզ հասու բոլոր  հնարավոր միջոցներով: Մենք այսօր աջակցում ենք հումանիտար, ֆինանսական հարցերով, ինչով կարողանանք, կաջակցենք: Մեր դիրքորոշումը միշտ եղել է դա: Մենք կարծում ենք, որ խնդիրներից մեկը, որ էական ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա այն է, որ մենք ԼՂ ժողովրդին բանակցություններից դրել ենք մի կողմ, ասել ենք՝ մենք կորոշենք իրենց փոխարեն: Ոչ, մենք չենք կարող որոշել իրենց փոխարեն, մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, ԼՂ ժողովուրդը եւ ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն ԼՂ հարցով, մենք էլ պետք է իրենց աջակցենք»,-ասաց նա: