«Հայաստան» դաշինքը մանդատներ վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ որոշումը կկայացնի ՍԴ-ի որոշումից հետո, որտեղ քննվում են ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու՝ 4 քաղաքական ուժերի դիմումները։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Մենք մանդատները դիտարկում ենք որպես լրացուցիչ գործիքակազմ, որով պայքարելու ենք այս բռնապետության դեմ։ Փաստենք, որ սա բռնապետություն է, և կարճ ժամանակ հետո դառնալու ենք Հյուսիսային Կորեայի նման ինչ-որ երկիր։ Մենք չենք համարում, որ պարտվել ենք, մենք համարում ենք, որ մեզնից գողացել են մեր հաղթանակը»,-ասաց Վահե Հակոբյանը։



