Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայում պատերազմը թևակոխել է նոր փուլ։ Այս մասին նա հայտարարել է Associated Press-ին տված հարցազրույցում։
Զելենսկին խոստովանել է, որ հրամանատարությունն ավելին էր սպասում ամռանը սկսված հակահարձակումից, սակայն արդյունքներն անբավարար են․ «Մենք ցանկանում էինք ավելի արագ արդյունքներ ունենալ: Այս տեսանկյունից, ցավոք սրտի, մենք ցանկալի արդյունքների չենք հասել։ Եվ սա փաստ է»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Նա հավելել է, որ ուրախ է, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն նահանջել «աշխարհի երկրորդ բանակի» դեմ կռվելիս։