
«Այն ինչ-որ տեղի է ունենում Խանջյան փողոցում, Վազգեն Սարգսյան փողոցում այլ պետական և հատկապես իրավապահ մարմինների դիմաց, դա, կներեք, բայց ոչ այլ ինչ է, քան խայտառակություն: Մեր իրավապահ համակարգը գոնե օրինակ ծառայի, որտեղ պետք է լինի անթերի վիճակ, գոնե ճանապարհային երթևեկության մասով , մենք օրինակ ենք ծառայում «բեսպրեդելի»»,- ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում նման դիտարկում արեց ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Եթե Քրեական ոստիկանության պետը կամ ոստիկանապետն ասի՝ այսօրվանից ոչ մեկդ կանոն չեք խախտում՝ առնվազն մեր շենքերի դիմաց, դա տեղի չի ունենա, մենք չենք տեսնում այդ ամեն ինչը, ինչը շատ ցավալի է: Իսկ արդյո՞ք մեր ոստիկանները, պարեկները հավատում են, որ կանոնները պահելը ճիշտ է, իրենք համարու՞մ են, որ անվտանգության գոտիով չերթևեկող վարորդին տուգանելը ոչ թե մարդուն նեղություն պատճառել է, այլ այդ մարդու կյանքը փրկել է, ես կասկածում եմ, որ հավատում են»,- ընդգծեց նա:
Հրապարակային դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ասաց. «Եկեք սահմանենք մի օր՝ օրինակ մարտի 1-ը, որ դրանից հետո ոստիկանությունը չի հանդուրժելու որևէ չամրակապված վարորդի, վստահեցնում, որ ինքնակամ գցելու են՝ 3 տարում 1000 զոհ, բերանո՞վ եք ասում»:
Նաև նկատեց.«Տուգանքը մեր հասարակությունն ընկլավում է որպես վճար՝ վճարիր խախտիր, տուգանքը պետք է լինի կանխարգելող միջոց»: