Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում էս իշխանութ...

«Այս ընթացքում Դաշնակցությունն ակտիվ աշխատել է: Այս ապօրինի իշխանությունների դեմ պայքարի գործում Դաշնակցությունը միշտ առաջին գծում է»,- ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Պատգամավորը ընդգծել է, որ Դաշնակցությունը չի սպասում ընտրություններին և ամենօրյա աշխատանք է տանում այս իշխանություններին հեռացնելու համար: «Պետք է ամեն ինչ անենք, որ այս իշխանությունը ընտրություններին չհասնի, որովետև իրենք պատրաստ են ընտրություններ կեղծելու: Բայց եթե ընտրություններ լինի, իհարկե կուսակցությունը պետք է պատրաստ լինի դրան: Դաշնակցությունը միշտ էլ պայքարելու է, որպեսզի այս իշխանությունը օր առաջ վռնդի»,- ասել Է պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։