ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը որոշել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում Վոլոդիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենայի հետ երկկողմ հանդիպում չանցկացնել՝ չնայած ուկրաինուհու պնդումներին: Այս մասին հայտնում է New York Post-ը ՝ վկայակոչելով Մելանիայի ավագ խորհրդական Մարկ Բեքմանին։
«Զելենսկայան մի քանի անգամ խնդրել է Մելանյային հանդիպման մասին, բայց դա տեղի չի ունենա։ Լիարժեք զրույց չի լինի, հանդիպում նախատեսված չէ», - ասել է Բեքմանը։



