Մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել, կա 4...

Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։ Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, և դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակը:

Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել ճանապարհներին։