Մեկ օրում բացահայտվել է 71 հանցագործություն....

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 31, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ծեծի՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, յուրացման կամ վատնման, խուլիգանության ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և սեքսուալ բնույթի բռնի գործողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և կողոպուտի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: