Մայրն ու 5 անչափահաս երեխաները որոնվում են որ...

Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում են 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանը  և նրա 5 անչափահաս երեխաները:

Հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան ՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ: Նրանց վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: