Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն անցանելի...

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն անցանելի են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանն՝ ընդգծելով, որ ամբողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից:

«Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 20-ին Երևանում սկսված առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։