«Մայր Հայաստանն» ու արցախահայերի խնդիրներով զ...

Այսօր համագործակցության հուշագիր են ստորագրում «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը:

Նպատակը՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին իրավաբանական, փաստաբանական անվճար աջակցության տրամադրման կազմակերպումն է:

Հուշագիրը ստորագրում են «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանանյանը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր Ռաֆիկ Մարտիրոսյանը։

Միջոցառման ժամանակ կներկայացվեն բռնի տեղահանվածների խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Հուշագրում մասնավորապես ասվում է․ «Կարևորելով Արցախի Հանրապետությունից էթնիկ զտման արդյունքում շուրջ 120 հազար մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում աջակցելու անհրաժեշտությունը,

պատրաստակամություն հայտնելով բազմակողմանիորեն օժանդակել բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող արցախահայության խնդիրների լուծմանը,

համարելով, որ արցախահայության տարբեր շերտերի համար առաջնային է իրենց իրավունքների պաշտպանությունը՝

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը և 2023թ. սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո Հայաստանում բնակություն հաստատած արցախցի մասնագիտական շրջանակների հիմնադրած «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը կնքում են սույն հուշագիրը՝ նպատակ ունենալով համագործակցել և արցախահայությանը իրավաբանական, փաստաբանական անվճար աջակցություն ցուցաբերել»: