«Մայր Հայաստան»-ը ժամանակավորապես դադարեցնում...
«Մայր Հայաստան»-ը ժամանակավորապես դադարեցնում է Էջմիածնում իրականացվող ստորագրահավաք-ակցիան
Ինչպես հայտնել էինք, սեպտեմբերի 22-ից «Մայր Հայաստան»-ն Էջմիածնում ստորագրահավաք-ակցիա էր իրականացնում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։
Հաշվի առնելով այս գիշեր Մերձավանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները և Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը՝ «Մայր Հայաստան»-ը երկու օրով դադարեցնում է իր ստորագրահավաք-ակցիան։ Այն կշարունակվի երկու օր անց։