
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մարտի 16-ին կայցելի Բաքու՝ քննարկելու ռուս-ադրբեջանական հարաբերությունները, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ պաշտոնյան այցելելու է ՀՀ՝ նոր լիցք հաղորդելու հայ-ռուսական հարաբերություններին:
Մատվիենկոն փետրվարի 26-27-ն աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում: