Մասկը դարձել է աշխարհի առաջին կես տրիլիոնատեր...

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին կես տրիլիոնատերը: Այս մասին հաղորդում է Forbes հանդեսը։

Պարբերականը նշում է, որ Tesla և SpaceX ընկերությունների ղեկավարի, X սոցիալական ցանցի և Neuralink նյարդատեխնոլոգիական ընկերության սեփականատիրոջ կարողությունը հասել է 500 միլիարդ դոլարի Tesla-ի բաժնետոմսերի գնի աճից հետո: 

Պարբերականը Մասկի կարողության աճը բացատրում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչություն ղեկավարի պաշտոնից հեռանալու և բիզնեսի վրա կենտրոնանալու որոշմամբ։

Մասկը զբաղեցնում է առաջին տեղը Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում։ Նրան հաջորդում են Oracle տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լարի Էլիսոնը (351,6 միլիարդ դոլար), Meta կորպորացիայի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը (246,1 միլիարդ դոլար), Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (233,2 միլիարդ դոլար) և Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը (204,6 միլիարդ դոլար)։

Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում է Մասկին. 2024 թ. դեկտեմբերին նա դարձավ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցեց 400 միլիարդ դոլարը: