
ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը ցանկանում է լքել իր աշխատանքն ԱՄՆ կառավարությունում, քանի որ հոգնել է «ձախից հարձակումներից», գրում է Washington Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Մասկի՝ կառավարության հատուկ աշխատակցի կարգավիճակը լրանում է այս տարվա մայիսին, և դեռ հստակ հայտնի չէ՝ կերկարացվի արդյոք այդ ժամկետը։
«Մասկը ցանկանում է հեռանալ, քանի որ հոգնել է ձախից տհաճ և ոչ էթիկական հարձակումների հոսքից», - գրում է թերթը:
Միևնույն ժամանակ, Մասկին չի անհանգստացնում DOGE-ի հետագա աշխատանքը, որը նա ղեկավարում է ներկայումս, քանի որ նրա թիմի անդամներն արդեն հաստատվել են «շատ դաշնային գործակալություններում», գրում է թերթը։ Սպիտակ տան անանուն բարձրաստիճան պաշտոնյան Washington Post-ին ասել է, որ DOGE-ը հասել է պատմական արդյունքների, որոնք «խոսում են իրենց համար»:
Ստեղծված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ DOGE-ը նախատեսված է «կրճատելու վատնվող ծախսերը և վերակառուցելու դաշնային գործակալությունները»: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ ասել էր, որ Կառավարության արդյունավետության գրասենյակը հայտնաբերել է ԱՄՆ կառավարության «ցնցող» ծախսերը, որոնք չեն հաստատվել Կոնգրեսի կողմից: