Մասիս Մայիլյանը մոլորեցնում է Արցախի ընտրողնե...

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ով նաև հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին չունենալով քաղաքական աջակցություն և լուրջ ազդեցություն երկրի ներսում փորձում է միֆերով իր համար քաղաքական ապագա ապահովել։ 

Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մասիս Մայիլյանը խոսելով իրեն աջակցող ուժերի մասին կոնկրետ որևէ ուժի անուն չնշելով փորձում է ստեղծել տպավորություն, որ բավական լայն աջակցություն ունի Արցախի քաղաքական դաշտի կարևոր խաղացողների կողմից։ Մայիլյանը, ըստ էության նաև չի բացառում, որ որոշ թեկնածուներ կարող են երկրորդ փուլի դեպքում պաշտպանել իրեն։

Այս կերպ ԱԳ նախարարը մոլորեցնում է Արցախի ընտրողներին, քանի որ նշված թեկնածուների ընտրողները լսելով այս հարցարույցը կարող են ի վերջո փոխել իրեն որոշումը և ընտրել Մայիլյանին։ Սա անթույլատրելի պահվածք է և փորձ այլ թեկնածուների հաշվին սեփական քաղաքական կշիռը բարձրացնել։