Մարզպետ Գալստյանը բաց կթողնի Եվրոպայի ըմբշամա...

Հայաստանի ազատ ոճային ըմբիշ, 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը, ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այսօր մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը հանդես կգա 4 մարզիկով։ Նրանք են 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը:

Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ։