Իշխանությունները վերածվել է ավտորիտար իշխանության և հեղափոխությունը ոչ թե իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակին օգտագործեցին, այլ ընդամենը նախկին իշխանություններից վերցրեց լծակներն իրենց համար և այսօր կոռուպցիան բարգավաճում է, որը կբացահայտեն հաջորդ իշխանությունները։ Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ, Երեւանի ավագանու կազմից հեռացված Հայկ Մարությանը:
Նշենք, որ ոստիկանները թույլ չտվեցին նրան մուտք գործել քաղաքապետարանի շենք, նա պատրաստվում էր ավագանու նիստում ելույթ ունենալ:
Մարությանը հայտնեց, որ իրենք դեմ են տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը և առաջարկում են, որ բնակչությանը տրամադրվեն քարտեր, որոնք քաղաքացիներն ըստ հայեցողության լիցքավորեն և օգտվեն, իսկ առաջարկված ֆիքսված փաթեթները թող լինեն ցանկացողների համար։
Նա տեղեկացրեց, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չեն գրանցվելու, բոյկոտելու են նիստը և նույնը կոչ են անում մյուս ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի ավագանին չկարողանա որոշում ընդունել։



