«Կրկին պետք է հիշեցնեմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչ օրս մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում»:
Ստացվում է, որ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է և համաձայն չէ միայն այն բանի հետ, թե արցախահայերի խնդիրը Ադրբեջանի ներքին խնդիրն է։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հարցազրույցի և պնդումների այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները ապահովելու միջազգային մեխանիզմներ չեն լինի և դա Ադրբեջանի ներքին գործն է, գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:



