Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված...

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, որոնումներն արդյունք չեն տվել։ Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ 

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն