Մարտունիում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 2...

Օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ալիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 47 հասցեի մոտ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit-ին ապա «ՎՏԲ» բանկի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Գ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամաներ Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, վիրավորին առաջինը բուժօգնություն են ցուցաբերել ՀՀ ՆԳՆ ՓԾ Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ապա շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց, ով շտապօգնության ավտոմեքենայում ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։