Մենք արդեն տեղեկացրել էինք, որ օգոստոսի 25-ին Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նա ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։
Ադրբեջանցու ձերբակալությունից հետո տարօրինակ զարգացումներ են տեղի ունեցել։ Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ քրեական գործ է հարուցվել ադրբեջանցուն ձերբակալած ոստիկանների նկատմամբ։ Դեռևս շատ տեղեկություններ չկան, բայց արցախցիները կասկածում են, որ քրեական գործը հնարավոր է կապված է ադրբեջանցու ձերբակալության հետ։
Քրեական գործի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու ակնկալիքով պաշտոնական հարցում ենք ուղարկելու Արցախի իրավապահներին։



