Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի հետ քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը հանդիպել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանին։
Քննարկվել է կողմերի միջև համագործակցության ընդլայնման հարցը», - նշված է գրառման մեջ։
Հաղորդվում է նաև, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը գնդապետ Էդգար Հունանյանին շնորհավորել է նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։



