ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ 2026 թվականին մտադիր է այցելել Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին նա խոսել է պետդեպարտամենտում նշված երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ։
«Ես անձամբ մտադիր եմ հաջորդ տարի այցելել բոլոր հինգ երկրներ։ Գիտեմ, որ դա հավանաբար կլինի մեկ շաբաթյա այց։ Ուստի պետք է շարունակենք աշխատանքն ու դա միասին իրականություն դարձնենք», - ասել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան բիզնեսը շահագրգռված է Կենտրոնական Ասիայի հիշյալ երկրների շուկաներ մուտքի ընդլայնմամբ։ Ռուբիոն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ իշխանությունների վերջին 10 տարիների ընթացքում բավականաչափ ուշադրություն չեն հատկացրել այդ տարածաշրջանին։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այս օրերին Սպիտակ տանը հանդիպելու է Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ:



