Հայաստանում կորոնավիրուսի տարածման վիճակն իսկապես աղետալի է։ Օրական միջինում վարակման նոր 2000 դեպք է գրացնվում, իսկ վարակի տարածումը տատանվում է 45-50%-ի շրջանակում։ Ավելին՝ շուրջ 1000 վարակակիր այս պահին սպասում է հոսպիտակացման իր հերթին, սակայն նրանց ասում են՝ ազատ մահճակալներ չկան։ Մարդիկ համաձայնվում են տեղավորվել անգամ հիվանդանոցների բուֆետներում ու միջանցքներում միայն թե ստացիոնար բուժօգնություն ստանան։
Politik.am-ի՝ Առողջապահության նախարարության աղբյուրն ասաց, որ այդ կոլապսն արհեստածին է և հենց այս պահին Հայաստանի առողջապահական համակարգի մահճակալային ֆոնդի զգալի մասը կիսադատարկ է՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ «Կիսադատարկ են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը, «Արամյանց» բժշկական կենտրոնը, «Աջափնյակ» բժշկական կենտրոնը, մասնակիորեն դատարկ է «Արմենիա» Հանրապետական հիվանդանոցը և այլք, իսկ մարզերի հիվանդանոցները չթվարկեմ, դրանք շատ են»,-ասաց նախարարության մեր աղբյուրը՝ շեշտելով, որ այդ հիվանդնոցները չեն կարողանում կորոնավիրուսով հիվանդներ ընդունել, քանի որ չունեն թույլտվություն։
Առողջապահության նախարարության պաշտոնյայի խոսքով՝ Թորոսյանը մեկ հրամանով կարող է թույլատրել բոլոր հիվանդանոցներին, որոնք ցանկություն և հնարավորություն ունեն, կովիդով հիվանդ պառկեցնել և բուժել, բայց չի անում, որովհետև նախընտրում է պետական բյուջեի միջոցներն ուղղել այնպիսի մարկանց պատկանող հիվանանոցներ, որոնք «իր լավության տակից դուրս կգան»։
«Արսեն Թորոյանն ունի վստահելի և հավատարիմ բուժհաստատությունների ցանկ, որտեղ պտտվում են կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված ահռելի պետական փողեր։ Այդպիսի հիվանդանոցներից են, օրինակ, ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Աստղիկ» բուժկենտրոնը և նախարարի ընկերոջը՝ Բաբկենին, պատկանող բժշկական կենտրոնը, որն, ի դեպ, արդեն երրորդ մասնաճյուղն է բացել, որը զբաղվում է բացառապես կորոնավիրուսով հիվանդներ բուժելով և դրա համար պետբյուջեյից շռայլ վարձատրություն ստանալով»,-նշեց մեր զրուցակիցը։



