Այսօր լրագրողների հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին նշել է, որ մարդիկ կան, որոնց նա խանգարում է, ովքեր գտնվում են ինչպես դատական համակարգի ներսում, այնպես էլ համակարգից դուրս։ Խոսելով տարածված խոսակցությունների մասին, թե երկրորդ նախագահ Քոչարյանին ազատ արձակելու որոշման հեղինակներից մեկն նա է՝ Ռշտունին ասաց. «Եթե առաջին անգամ տրամաբանորեն կարող էին կապել ինձ հետ, քանի որ գործը քննվում էր Վերաքննիչ դատարանում, ինչ–որ տեղ կարելի էր հասկանալ, որ մարդիկ կարող էին որոշակի հետեւություններ անել՝ հաշվի առնելով որ ես հանդիսանում եմ Վերաքննիչ դատարանի նախագահ, բայց այս դեպքում չեմ կարողանում հասկանալ, քանի որ ես գործը քննող դատավորին չեմ ճանաչում, ճանաչում եմ որպես դատավոր, մտերիմ հարաբերություններ չունեմ նրա հետ, թե միջնորդավորված, թե ուղղակի կամ անուղղակի կապի մեջ չեմ եղել»,–նշեց նա։



