Մեր մի քանի հրապարակումներում մենք խոսել ենք այն մասին, որ ԱՄՆ հայ համայնքի համար անընդունելի կերպար է Լիլիթ Մակունցը, որը վերջերս Հայաստանի դեսպան նշանակվեց այդ երկրում։ Այս նշանակման մասին հարցազրույցներ ենք ունեցել նաև ԱՄՆ հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։
Պարզվում է, օրերս, Մակունցին անպատվությամբ են դիմավորել համայքային միջոցառումներից մեկի ժամանակ։ Այս մասին մանրամասներ է գրել Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում․ «Քչերը գիտեն, որ Լիլիթ Մակունցը Նյու Յորք քաղաքում մտել է Մանհեթենի հայկական եկեղեցի ու... ու արժանացել է հայ համայնքի «ջերմագույն» ընդունելությանը...։
Կրքերը այնքան են թեժացել, որ միջամտել է Տեր Հայրը և հայ համայնքի ներկայացուցիչներին խնդրել է, որպեսզի դադարեն անպատվելը, որովհետև գտնվում են Սրբավայրում:
Նկատե՛ք, որ Տեր Հայրը հիմնավորել է իր հորդորը Սրբավայրում գտնվելու փաստով, այլ ոչ թե նրանով, որ տիկին Մակունցը հանդիսանում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան և հարիր չէ դեսպանի հետ նման կերպ խոսելը կամ, որ տիկին Մակունցը անձնապես արժանի չէ նման վերաբերմունքի...»։



