Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկաց...

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու մինչև տարեվերջ նախանշված ծրագրերը։ 

Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր:

Անահիտ Մանասյանը նշել է, որ կառույցում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների լավարկման աշխատանքները պետք է կրեն շարունակական բնույթ։ 

Խորհրդակցության ավարտին Անահիտ Մանասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ և նախանշվել աշխատանքի կարևոր ուղղությունները: