Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա շաբաթներին կայցելի Կիև։ Այդ մասին հայտնում է «AFP»-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Գործակալության տվյալներով՝ որոշումը կայացվել է Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ կիրակի օրը կայացած հեռախոսազրույցից հետո։
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման իրենց հանձնառությունը՝ ներառյալ կիբերանվտանգություն, ականազերծում և զենքի արտադրություն։



