ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռ...

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մերժել է Նիկարագուայի հայցը՝ Իսրայելին ռազմական օգնության պատճառով Գերմանիայի դեմ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դատարանի նախագահ Նավաֆ Սալամի հայտարարությունը:

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ապրիլի 8-9-ը լսումներ է անցկացրել Նիկարագուայի հայցով ընդդեմ Գերմանիայի՝ Գազայի հատվածի նկատմամբ ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման պատճառովՆիդերլանդներում Նիկարագուայի դեսպան Կառլոս Արգուելյո Գոմեսը կոչ է արել դատարանին պարտավորեցնել Գերմանիային դադարեցնել ռազմական օգնությունն Իսրայելինորը կարող է օգտագործվել ցեղասպանության մասին կոնվենցիայի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբինչպես նաև վերականգնել պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության աջակցությունն ու ֆինանսավորումը:

Նիկարագուան մարտի 1-ին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Գերմանիայիքանի որ վերջինս դադարեցրել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության աջակցությունը պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համարԻնչպես պնդում է Նիկարագուայի կառավարությունըԳերմանիան ֆինանսականքաղաքական և ռազմական օգնություն է ցուցաբերում Իսրայելին ՝ գիտակցելովոր այն կօգտագործվի միջազգային իրավունքի խախտմամբ:

Դատարանում նշել ենոր հայցը նախաձեռնվել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով Գերմանիայի ստանձնած պարտավորությունների ենթադրյալ խախտումների կապակցությամբ: