Քիչ առաջ Գյումրու մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ քաղաքում 70-ն անց մի քաղաքացի է մահացել։ Ըստ նախնական սիմպտոմների տարեց տղամարդը հիվանդ է եղել կորոնավիրուսով։ Քաղաքացու դիակը տեղափոխվել է «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ։ Մեր աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ լաբարատորիայում չեն դիահերձում մահացածին և մարմինը հրաժարվել են հանձնել հարազատներին, քանի դեռ մայրաքաղաք Երևանից փորձաքնության արդյունքները չեն ստացել։ Ըստ մեր աղբյուրի՝ Երևանից նաև հատուկ արտահագուստ պետք է հասցնեն դիահերձող բժիշկներին, որպեսզի նրանք չվարակվեն։
Կապ հաստատեցինք նաև «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ի հետ։ Այստեղից մեր տեղեկատվությունը հաստատեցին։ Բժիշկ Մելիքյանի տեղեկացմամբ՝ կա հանգուցյալ, որին կասկածում են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ, բայց վերջնական հաստատումը դեռ չեն ստացել։
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու վիճակ ծայրահեղ ծանր է։
Լրացված․ ժամեր անց պարետատունը հերքում է տարածել։