Մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետ...

Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ/: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում Մկրտիչ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: