Մահացել է Ռիտա Սարգսյանը

Քիչ առաջ լուր ստացվեց, որ մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին՝ Ռիտա Սարգսյանը։ Այս մասին լուր է գրել նաև ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանը՝ գրելով․« Մահացել է բոլորիս կողմից շատ սիրված տիկին Ռիտա Սարգսյանը...

Բառեր չեմ գտնում, որպեսզի արտահայտեմ այն մեծ ցավը, որը հիմա բոլորս զգում ենք...
Աստված Ձեր հոգին լուսավորի, ինձ համար միակ և անկրկնելի Առաջին Տիկին...»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին նրա առողջական վիճակը գնահատվում էր ծանր։