Մահացել է երգիչ Յուրի Շատունովը

Քառասունութ տարեկանում կյանքից հեռացել է ռուսական էստրադայի երգիչ, «Լասկովի մայ» (Ласковый май) խմբի նախկին մեներգիչ Յուրի Շատունովը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունիսի 23-ին գործակալությանը հայտնել է Շատունովի մամուլի քարտուղար Արկադի Կուդրյաշովը:

«Այսօր շտապօգնության մեքենայում Յուրի Շատունովի սիրտը կանգ է առել»,- նշել է Կուդրյաշովը:

Հունիսի 22-ին հայտնի էր դարձել մեկ այլ երգչի՝ «Ֆաբրիկա զվյոզդ» նախագծի մասնակիցներից մեկի՝ Պիեռ Նարցիսի մահվան մասին: